«Զանգեզուրի միջանցք» հասկացություն գոյություն չունի մեր օրակարգում. Ռուբեն Ռուբինյան

Հայ-թուրքական հարաբերություններում առանձնապես մեծ առաջընթաց չկա: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններում Հայաստանի ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը.

«Հայաստանն ունի քաղաքական կամք՝ հայ-թուրքական հարաբերությունների արագ կարգավորմանը հասնելու համար, գործընթացի հաջողությունը կախված է Թուրքիայի կառուցողականությունից և քաղաքական կամքից»,-ասել է նա:

Ռուբինյանը հայտարարեց, որ հայ-թուրքական կարգավորման գործընթացում նահանջ թեև չկա, բայց առաջընթաց նույնպես չկա.

«Գործընթացը դեռ շոշափելի արդյունքներ դեռ չեն տվել, բայց սա չի նշանակում, որ չի կարող տալ, չի էլ նշանակում, որ հաստատ տալու է: Հայաստանի կառավարությունն ուզում է հասնել շուտափույթ կարգավորման և դրա համար գործում քայլեր է անուն, նույնը ակնկալում ենք նաև թուրքական կողմից»,-ասաց նա:

Ինչ վերաբերվում է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ թուրքական կողմի հայտարարություններին՝ Ռուբինյանն ընդգծեց, որ այս հայտարարությունները որևէ կերպ չեն նպաստում հարաբերությունների կարգավորման գործընթացին, հակառակը՝ խանգարում են:

««Զանգեզուրի միջանցք» հասկացություն գոյություն չունի մեր օրակարգում, ՀՀ-ն միջանցքային տրամաբանության որևէ նախագիծ չի քննարկել, չի քննարկում և չի էլ քննարկելու, բացի սա՝ Հայաստանում «Զանգեզուր» անվանմամբ տարածքային միավոր գոյություն չունի»,-ասաց Ռուբինյանը:

Ռուբինյանը վերահաստատեց նաև, որ հայ-թուրքական սահմանների վերասահմանազատման հարց չի քննարկվում, օրակարգում նման հարց չկա:

Նա տարօրինակ համարեց թուրքական կողմից հաճախակի հնչող հայտարարությունները, որ հայ-թուրքական հարաբերությունների գործընթացը համաձայնեցնելու են Ադրբեջանի հետ:

Տեսանյութեր

Լրահոս