Բաժիններ՝

Ֆրանսիայում ցմահ բանտարկության են դատապարտել 2015 թվականին Փարիզում ահաբեկչություններ իրականացնողին

Ֆրանսիայի դատարանը ցմահ բանտարկության է դատապարտել Սալահ Աբդեսլավին՝ 2015 թվականի նոյեմբերի 13-ին Փարիզում արյունալի ահաբեկչություններ իրականացնող միակ ողջ մնացածին: Դատարանի որոշման համաձայն, դատապարտյալն իրավունք չի ունենա հավակնել վաղաժամկետ ազատ արձակման: Նրան մեղավոր են ճանաչել սպանության եւ ահաբեկչության նախապատրաստմանը մասնակցության մեջ:

Դատարանը, որը հատուկ ձեւավորվել է այդ գործը քննելու համար, ընդհանուր առմամբ բանտարկության է դատապարտել 20 դատապարտյալի, որոնք առնչվում են ահաբեկչության հետ: Մասնավորապես, Աբդելսամի հանցակիցներից մեկը՝ Մուհամեդ Աբրինին, նույնպես ցմահ բանտարկության է դատապարտվել, սակայն իրավունք ունի վաղաժամկետ ազատման համար դիմել առնվազն 22 տարի բանտում անցկացնելուց հետո: Այս գործով առավել մեղմ դատավճիռները երկու տարի բանտարկություններն են:

Աբդեսլամը եւ եւս 13 ֆիգուրանտներ անմիջակա մասնակցություն են ունեցել դատական նիստերին: Մյուս վեց մարդկանց նկատմամբ դատաքննությունները կանցկացվեն առանց նրանց: Ենթադրվում է, որ հինգ մեղադրյալներ սպանվել են Սիրիայում ավիահարվածների ժամանակ: Ֆրանսիական ԶԼՄ-ները նշել են, որ սա աննախադեպ դատական գործընթաց է: Որպես հայցվոր հանդես է եկել ավելի քան 1,8 հազար մարդ:

Քննությունների ժամանակ հարցաքննվել են հարյուրավոր վկաներ: Դատն սկսելու նախապատրաստությունը տեւել է շուրջ երկու տարի, դրա համար կառուցվել է հատուկ սենյակ՝ անվտանգության ամենաբարձր չափանիշներով: Քննությունները մեկնարկել են 2021 թվականի սեպտեմբերին: Ֆիգուրանտներին ներկայացվել են տարբեր մեղադրանքներ:

Ամբաստանյալների հիմնական մասը, ըստ հետաքննության, լոգիստիկական աջակցություն է ցուցաբերել ահաբեկչությունները պլանավորելու ժամանակ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս