Բաժիններ՝

Գերակա շահ է ճանաչվելու. Իսակով-Արշակունյաց հատվածում գույքերի, հողի օտարման և տարաբնակեցման ծրագիր է կազմվել

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր. Տրանշ-1» ներդրումային ծրագրով կազմել Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտա-Արշակունյաց պողոտա ճանապարհահատվածի ազդեցության գոտում գտնվող գույքերի Հողի օտարման և տարաբնակեցման ծրագիրը:

Որոշման մեջ նշվում է, որ Ծովակալ Իսակովի պողոտա–Արշակունյաց պողոտա ճանապարհահատվածում շինարարական աշխատանքների իրականացման շահը գերակայում է օտարման ենթակա գույքերի սեփականատերերի շահերից, և ծրագրի արդյունավետ իրականացում չի կարող ապահովվել` առանց ճանապարհի կառուցման տվյալ հատվածում գտնվող գույքերի օտարման, իսկ նախքան դրանց նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելը՝ անհրաժեշտ է կատարել նախնական ուսումնասիրման աշխատանքներ։

Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ Ծովակալ Իսակովի-Արշակունյաց նախագծային ճանապարհահատվածը հանդիսանում է Իսակով-Լենինգրադյան ճանապարհահատվածի տրամաբանական շարունակությունը և կապող օղակ է հանդիսանում Ծովակալ Իսակովի և Արշակունյաց պողոտաների միջև:

Նախագծող ընկերության կողմից կազմվել է Ծովակալ Իսակովի-Արշակունյաց ճանապարհահատվածի մանրամասն նախագիծը:

Նախնական ոււսումնասիրությունը և հետագա գնահատումը կատարվելու է «Էգիս Ինթերնեյշնլ» խորհրդատվական կազմակերպության կողմից՝ համաձայն«Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր, Տրանշ 1»-ի շրջանակներումԵրևանի քաղաքապետարանի և «Էգիս Ինթերնեյշնլ» խորհրդատվական ընկերության միջև 2012 թվականի հոկտեմբերի 4-ին կնքված «Նախագծման, շինարարության կառավարման և վերահսկման ծառայությունների մատուցման» պայմանագրի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս