«ՌԴ-ն կարող է կորցնել Հայաստանը և դրա համար կան օբյեկտիվ պատճառներ»․ Հայկ Դերզյան
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամ Հայկ Դերզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՌԴ-ն կարող է կորցնել Հայաստանը և դրա համար կան օբյեկտիվ պատճառներ
Վերջին տարիներին Հայաստանում ավելանում են հակառուսական տրամադրությունները: Իշխանությունները իրենց փայ աշխատանքը կատարել են, սակայն խնդիրը ավելի խորքային է և կարևոր:
Դեռևս ապրիլյան պատերազմից սկսած բարձրաձայնվել է այն մասին, որ Հայաստանը դժգոհ է այն հանգամանքից, որ ՌԴ-ն զենք է վաճառում Ադրբեջանին:
Բնական է, որ այս կոնտեքստում նախանձելի դաշնակցային հարաբերություններ էր դրսևորում Թուրքիան Ադրբեջանի նկատմամբ և դա չէր կարող մեր՝ շարքային քաղաքացիներիս ուշադրությունից վրիպել:
Այժմ հակառուսական տրամադրությունները նոր թափ են հավաքում: Այստեղ կա հստակ մի շարք գործոններ:
Նախ գերիների վերադարձը: Իհարկե Հայաստանի իշխանությունները պարտավոր են ամեն ինչ գործադրել տղերքին վերադարձնելու համար, իհարկե հասկանալի չէր Նիկոլ Փաշինյանի կողմից- դե գերիների մի քանի ամիս կսպասեն արտահայտությունը, սակայն եռակողմ փաստաթղթի ստորագրողներից մեկը նաև ՌԴ-ն է:
Ադրբեջանի լկտի պահվածքը ուղիղ հարված է նաև ՌԴ միջազգային հեղինակությանը, այդ թվում Հայաստանում: Օբյեկտիվորեն կարող են հարցեր առաջանալ ՀԱՊԿ-ի գործունեության և առհասարակ ստեղծված իրավիճակում դաշնակցական հարաբերությունների վերանայման առումով:
Իհարկե ոչ մեկ չի մոռանում, որ հայ-թուրքական սահմանը պահում են ՌԴ զինվորները, ոչ մեկ չի մոռանում, որ թշնամու՝ Ստեփանակերտ չմտնելու ճանապարհին կանգնած են ռուս զինվորները, սակայն գլոբալ գործընթացում դա բավարար չէ:
Թուրքը մտել է հարավային կովկաս՝ Ադրբեջանի միջոցով:
Ադրբեջանի ՊՆ-ն ատամ է ցույց տվել անգամ ՌԴ ՊՆ-ին:
ՀԱՊԿ մի շարք երկրներ շնորհավորել էին Ադրբեջանին պատերազմից հետո:
Մենք ունենք մի իրավիճակ, երբ թշնամին առաջխաղացում ունեցավ նաև Փարուխում: Այնտեղ, որտեղ առկա էր ռուս խաղապահների պատասխանատվությունը:
Իհարկե հասկանալի է, որ աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում ՌԴ-ն չի ցանկանում, որպեսզի առաջանա երկրորդ ճակատ, որը հավելյալ գլխացավանք է լինելու. սակայն մի շարք կոշտ քայլերի չգնալու հետևանքով բացառված չէ, որ երկրորդ ճակատը անկախ իրենցից առաջանա, սակայն ոչ թե սահմանին, այլ պետության ներսում:
Դրան զուգահեռ մենք պետք է գործադրենք բոլոր ջանքերը Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար: Դա անհրաժեշտ է նաև դաշնակցին, քան հպատակների գործողություններն են, որ հանգեցնում են դաշնակից ժողովուրդների կորստին..»: