«Ապագա կա, կա, այն եկել է, վայելեք»․ Ոսկան Սարգսյան
Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարները՝ գրելով․ «Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին մտահոգում է, որ ռեստորանների սեղաններին աղ չդրվի, այն չվնասի մարդկանց առողջությանը, սակայն նրան չի մտահոգում, որ արդեն 2 տարի Տավուշի մարզի հեռավոր, սահմանամերձ Բարեկամավան գյուղի բուժկետի տանիքը կեսը չկա, ներսում էլ ահավոր, հակասանիտարական վիճակ է։
Եվ այս պայմաններում սահմանամերձ գյուղի բնակիչները բուժգնություն են ստանում,, դեղորայք է պահվում, զարմանալի է, որ բուժկետի աշխատողը մինչեւ հիմա չի հիվանդացել այդ հակասանիտարական վիճակի հետեւանքով։
Առողջապահության նախարարությունից բարեկամավանցիների ահազանգին պատասխանել են, թե Բարեկամավանի բուժկետը Տավուշի մարզպետարանի ենթակայության տակ է։ 2021թ․ ապրիլի 8-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Տավուշի մարզպետ է նշանակվել նրա դասընկեր, նրա հարսանիքի քավոր Հայկ Ղալումյանը։
2021թվականի հունվար-սեպտեմբերին Տավուշի մարզպետարանի պաշտոնյաները պետբյուջեից ավելի քան 68 միլիոն դրամ պարգեւավճար են ստացել, պետբյուջեում պարգեւատրման համար փող կա, սակայն սահմանամերձ Բարեկամավանի բուժկետի, նաեւ՝ շուրջ երկու տարի կիսատ մնացած Բարեկամավանի դպրոցի տանիքի նորոգման համար՝ ոչ։
Ապագա կա, կա, այն եկել է, վայելեք»։