Պակիստանի ռազմաօդային ուժերի հրամանատարը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան
![](https://168.am/wp-content/uploads/2022/06/1087188.jpg)
Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը ընդունել է Պակիստանի ռազմաօդային ուժերի հրամանատար Զահիր Ահմեդ Բաբար Սիդհուի գլխավորած պատվիրակությանը, որը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Զաքիր Հասանովը հանդիպման ժամանակ նշել է, որ Ադրբեջանի և Պակիստանի հարաբերությունները, որոնք հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի, անընդհատ զարգանում են:
Պակիստանի ռազմաօդային ուժերի հրամանատարն ընդգծել է Ադրբեջանի և Պակիստանի պատմականորեն հաստատված բարեկամական հարաբերությունները, նշել, որ Ադրբեջանի և Պակիստանի միջև համագործակցությունը զգալիորեն ընդլայնվել և ամրապնդվել է և որ երկկողմ ռազմական համագործակցության մեծ ներուժ կա։
Կողմերը քննարկել են ռազմական, ռազմատեխնիկական և ռազմակրթական ոլորտներում Ադրբեջանի և Պակիստանի միջև կապերի հետագա ընդլայնման հետ կապված հարցեր։