Սինանեանը և Աննա Յակոբեանը մերժուեցին Նիսում
Հանդեսը սկսուել է 1.5 ժամ ուշացումով, որովհետեւ մի խումբ երիտասարդներ դրսում սպասել են «հիւրին», որ նրան յայտնէն Հայաստանի իշխանութիւնների վարած քաղաքականութեան դէմ իրենց ընդվզումն ու մերժումը
Եռօրեայ այցով Մոնակոյում գտնուող Նիկոլ Փաշինեանի կինը՝ Աննա Յակոբեանը, որին ընկերակցում էր Զարեհ Սինանեանը, կիրակի կէսօրից յետոյ մասնակցել է, իբրեւ հիւր, Նիսի «Պարսամեան» վարժարան` դպրոցի 35-ամեակի միջոցառմանը՝ կազմակերպուած Սամսոն Օզարարատի հովանաւորութեամբ։
Հանդեսը սկսուել է 1.5 ժամ ուշացումով, որովհետեւ մի խումբ երիտասարդներ դրսում սպասել են «հիւրին», որ նրան յայտնէն Հայաստանի իշխանութիւնների վարած քաղաքականութեան դէմ իրենց ընդվզումն ու մերժումը, յատկապէս՝ Արցախի լքման ու յանձնման, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ միակողմանի սիրաբանութեան, ընդդիմութեան նկատմամբ բռնութիւնների եւ այլնի վերաբերեալ։
Սակայն, հակառակ ոստիկանութեան ներկայութեան, «հիւրին» ընկերակցող իբրեւ թէ «թիկնապահները» անտեղի միջամտութիւններով, սպառնալիքներով եւ լուտանքներով փորձել են խնդիր ստեղծել: Նրանք յստակ տրամադրուած եւ պատրաստուած են եղել միջադէպ ստեղծելու: Երիտասարդները, գիտակցելով այս նախատրամադրուածութիւնը, բայց մանաւանդ յարգելով տեղի համայնքը, որն իրականացում էր միջոցառում հայ դպրոցում, գիտակցաբար խաղաղ հեռացել է, որպէսզի երեխաներն իրենց ծնողների հետ կարողանան տօնել ամավերջի հանդէսը:
Այս երեւոյթը երկու իրողութիւն է հաստատում․
ա) Սփիւռքի տարածքում այս իշխանութեան ներկայացուցիչները որտեղ էլ լինէն, պիտի հանդիպէն ընդդիմութեան ու մերժումի:
բ) Սփիւռքը պառակտելու, համայնքների ներսում խնդիր յարուցելու՝ այս իշխանութեան վարքագիծն այսուհետեւ ակներեւ է:
Զարեհ Սինանեանը, որ ակնյայտօրէն ամէնուրեք մերժւում է Սփիւռքում, այս անգամ փորձել է Նիսում «յաջողութիւն» ունենալ, Սամսոն Օզարարատի մեղսակցութեամբ, սակայն դարձեալ իզուր ու ապարդիւն:
Նշելի է, որ անցեալ տարի տեսախցիկները ֆիքսեցին Օզարարատի հանդիպումը «Իմ քայլի» պատգամաւոր Հովհաննես Իգիթեանի հետ՝ Երեւանի հիւրանոցներից մէկում:
Օզարարատը Թուրքիայի իշխանութիւնների մերձաւոր շրջանակից է դեռ, 1990-ականներից աշխատում է հայ-թուրքական «մերձեցման» համար: Նա էր 90-ականներին կազմակերպել Լեւոն Տեր-Պետրոսեանի հանդիպումը թուրքական «Գորշ գայլեր» կազմակերպութեան հիմնադրի հետ: