Tesla-ն փակում է Սան Մատեոյի գրասենյակը և ազատում շուրջ 200 աշխատակիցների
Ամերիկյան Tesla Inc-ը փակում է Սիլիկոնյան հովտի գրասենյակներից մեկը եւ ազատում շուրջ 200 աշխատակիցների: Այդ մասին հաղորդել են The Wall Street Journal (WSJ) հրատարակության իրազեկ աղբյուրները:
Ընկերությունն աշխատակիցներին հաղորդել է, որ փակում է Սան Մատեոյի գրասենյակը եւ ազատում շուրջ 200 աշխատակիցների կեսից ավելիին:
Աշխատանքից հեռացվողների մեջ մտնում են ինչպես ժամավճարով, այնպես էլ սովորական աշխատավարձ ստացող աշխատակիցները: Ընդ որում՝ գրասենյակի մյուս աշխատողները կարող են աշխատանքի անցնել ընկերության այլ ստորաբաժանումներում: WSJ-ի աղբյուրներից մեկի կարծիքով, հեռացվող աշխատակիցների պաշտոնները կարող են ավելի ցածր աշխատավարձով ստեղծվել այլ վայրերում:
Ավելի վաղ Tesla-ի ղեկավար Իլոն Մասքը հայտարարել էր, որ ընկերությունը պլանավորում է աշխատակիցների 10 տոկոսին կրճատել գլոբալ տնտեսության իրադրության պատճառով առկա անհանգստության ֆոնին:
Մասքը ճշտել է, որ աշխատանքից հեռացումները չեն վերաբերի էլեկտրամոբիլների եւ ակումուլյատորների, ինչպես նաեւ արեւային պանելների արտադրության աշխատողներին: Բացի այդ, նա նշել է, որ ժամավճարով աշխատողների թիվը կարող է ավելանալ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: