Բաժիններ՝

Բայդենը հայտարարել է Եվրոպայում ամերիկյան զորախմբերի ուժեղացման միջոցառումների մասին

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Մադրիդում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հայտարարել է Եվրոպայում ամերիկյան զորախմբերն ուժեղացնելու միջոցառումների մասին։

«Մենք F-35-ի երկու լրացուցիչ էսկադրիլիա կուղարկենք Միացյալ Թագավորություն»,-ասել է Բայդենը՝ հանդես գալով Մադրիդի մամուլի ասուլիսի ընթացքում, որը հեռարձակվել է ՆԱՏՕ-ի կայքով:

«Մենք կաշխատենք մեր դաշնակիցների հետ, որպեսզի չորսից մինչեւ վեցի հասցնենք Իսպանիայի Ռոտա քաղաքում գտնվող ռազմածովային բազայում տեղակայված ԱՄՆ-ի էսկադրային ականակիրների թիվը»,-հավելել է ԱՄՆ-ի նախագահը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս