Կոչ ենք անում ՆԱՏՕ-ին՝ դասեր առնել և Ուկրաինայի ճգնաժամը չօգտագործել նոր սառը պատերազմ հրահրելու համար․ ՄԱԿ-ին առընթեր ՉԺՀ-ի մշտական ներկայացուցիչ
Չինաստանը կտրականապես դեմ է ՆԱՏՕ-ի ներքաշմանը Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի (ԱԽՏ) գործերին, ինչպես նաեւ այնտեղ այդ դաշինքի նմանօրինակի ստեղծմանը: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ին առընթեր ՉԺՀ-ի մշտական ներկայացուցիչ Չժան Ցզյունը:
«Հարկավոր չէ երեւակայական թշնամիներ փնտրել Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում եւ հարկավոր չէ արհեստականորեն տարաձայնություններ ու հակասությոններ ստեղծել: Մենք վճռականորեն դեմ ենք հանդես գալիս ՆԱՏՕ-ին ԱԽՏ-ի գործերում ներքաշելուն եւ դեմ ենք տարածաշրջանում նմանօրինակ կազմակերություն ստեղծելուն»,-ասել է Չժան Ցզյունը՝ հանդես գալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում:
Նա նշել է, որ Պեկինն «ուշադիր հետեւում է ՆԱՏՕ-ի ռազմավարական շտկումներին եւ չափազանց անհանգստացած է իր ռազմավարական հայեցակարգի մեջ շտկումներ մտցնելու դաշինքի պլաններից»:
«ՆԱՏՕ-ի ղեկավարները վերջին ժամանակներս մյուս պետությունների համար սպառնալիք են ներկայացնում: Բայց փաստն այն է, որ ՆԱՏՕ-ն ինքն է խնդիրներ ստեղծում աշխարհի տարբեր տարածաշրջաններում: Մենք կոչ ենք անում ՆԱՏՕ-ին՝ դասեր առնել եւ Ուկրաինայի ճգնաժամը որպես պատրվակ չօգտագործել համաշխարհային առճակատումը խորացնելու եւ նոր սառը պատերազմ հրահրելու համար»,-հայտարարել է չինացի դիվանագետը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: