Բաժիններ՝

Անկարան պաշտպանել է Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին

Թուրքիան Մադրիդում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում համաձայնել է պաշտպանել դաշինքին անդամակցելու շուրջ Շվեդիայի եւ Ֆինլանդիայի հայտերը: Այդ մասին հայտարարել է Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն:

«Այսօր Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի սկսվելուց առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնի հետ հիմնավոր հանդիպում անցկացվեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի միջնորդությամբ»,-ասվում է նախագահի դիվանատան մամուլի տեղեկագրում:

«Այդ հանդիպման արդյունքում մեր արտաքին գործերի նախարարները եռակողմ հուշագիր ստորագրեցին, որը հավաստում է, որ Թուրքիան Մադրիդի գագաթնաժողովում կպաշտպանի ՆԱՏՕ-ի անդամ դառնալու Շվեդիայի եւ Ֆինլանդիայի հայտերը»,-ասել է Նիինիստյոն:

«ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներն առաջիկա երկու օրվա ընթացքում կհամաձայնեցնեն դաշինքին Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցության կոնկրետ քայլերը,-սպասում են Հելսինկիում:- ՆԱՏՕ-ին մեր անդամակցության կոնկրետ քայլերը ՆԱՏՕ-ի գծով մեր դաշնակիցների կողմից կհամաձայնեցվեն առաջիկա երկու օրվա ընթացքում, բայց այդ որոշումը ներկա պահից անխուսափելի է»:

«Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Թուրքիան անհանգստություն է հայտնել ահաբեկչության սպառնալիքի առնչությամբ: Ֆինլանդիան միշտ լրջորեն է վերաբերվել այդ խնդիրներին: Ֆինլանդիան դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր դրսեւորումներով:

Որպես ՆԱՏՕ-ի անդամ Ֆինլանդիան լիովին հավանություն կտա ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ ՆԱՏՕ-ի փաստաթղթերին եւ քաղաքականությանը»,-ասել է նախագահը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս