Փաշինյանի վտանգավոր ուղերձները

«Այն տարածքները, որոնք չեն գտնվում նախկին ԼՂԻՄ սահմանի կազմում, անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ»,- առցանց ասուլիսի ընթացքում այսպես, շատ ուղիղ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Ադրբեջանն ամիսներ առաջ է հայտարարել, որ հուլիսին պատրաստ կլինի Բերձորը շրջանցող ճանապարհի Կոռնիձոր-Բերդաձոր ճանապարհահատվածը: Ճանապարհը, որի երկարությունը 28 կմ է՝ միացնելու է Լաչինի շրջանի 6 գյուղերը։ Այլընտրանքային ճանապարհի գործարկումից հետո, Բերձորի նման, այս գյուղերը ևս կանցնեն Ադրբեջանին: Սրա մասին հայտարարել է նաև Ալիևը՝ նշելով, որ երեք տարվա ընթացքում կկառուցի նոր միջանցք, որը կկապի Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ, ինչից հետո Լաչին քաղաքը կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ։

Ինչո՞ւ է Ալիևն այդքան շտապում: Ի՞նչ է անում հայկական կողմը Հայաստանի ու Արցախի շահերի տեսանկյունից, ի՞նչ ճակատագիր են ունենալու Բերձորի և հարևան համայնքների բնակիչները: Սրանք հարցեր են, որոնց պատասխանն ըստ էության տրամաբանական է:

«Փաշինյանի հաջորդ վտանգավոր ուղերձը հասարակությանը, թերևս, պատերազմի սպառնալիքն էր: Խաղաղության օրակարգի այլընտրանքը նոր պատերազմն է: Ադրբեջանը հրաժարվում է գնալ խոսակցության՝ հրապարակային մեղադրելով Հայաստանին խոսակցությունից հրաժարվելու մեջ»,- հայտարարեց Փաշինյանը:

Դա, ըստ նրա, արվում է Հայաստանի դեմ նոր պատերազմի լեգիտիմություն ձևավորելու համար:

Նիկոլ Փաշինյանի առցանց ասուլիսի վտանգավոր թեզերին է անդրադարձել քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս