Արմեն Գրիգորյանը հանդիպել է Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի հետ
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքվոյի հետ:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել և ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ ու տևական կարգավորման անհրաժեշտությունը:
Արմեն Գրիգորյանը զրուցակցին է ներկայացրել տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, հնարավոր մարտահրավերներն ու դրանց լուծման ուղղությամբ հայկական կողմի տեսակետները: ԱԽ քարտուղարը Ռոքվոյին է նաև ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բրյուսելյան գործընթացը: