Թուրքիայի նախագահն ընդունել է Իրանի արտգործնախարարին
![](https://168.am/wp-content/uploads/2022/06/1087065.jpg)
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական պալատում ընդունել է Իրանի արտգործնախարար Հուսեյին Էմիր Աբդուլահիյանին: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Հանդիպումը տեղի է ունեցել մամուլի համար փակ պայմաններում:
Ընդունելությանը մասնակցել է նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։