Բաժիններ՝

Հունիսի վերջին Տոկիոյում տապը դարձել է ռեկորդային դիտարկումների 147 տարվա ընթացքում

Հունիսի վերջին Տոկիոյում օդի միջին ջերմաստիճանը դարձել է այդ շրջանի համար ռեկորդային բարձր դիտակումների ամբողջ ժամանակամիջոցում, որոնք կատարվում են 1875 թվականից: Հունիսի 28-ին այդ մասին հաղորդել է Nikkei թերթը։

Այսպես, հունիսի 21-ից ի վեր ընկած ժամանակամիջոցում եւ հունիսի 29-ի եւ 30-ի համար կանխատեսումների հաշվառմամբ Տոկիոյում օրվա միջին ջերմաստիճանը կկազմի Ցելսիուսի 32,8 աստիճան: Ցելսիուսի 30,8 աստիճան նախորդ ռեկորդը սահմանվել է 1946 եւ 1963 թվականներին:

Հունիսին Ճապոնիայի մայրաքաղաքում շոգ եղանակը հաստատվել է անցյալ շաբաթվա վերջին անձրեւների սեզոնն ավարտվելուց հետո: Մայրաքաղաքի տարածաշրջանի համար անձրեւների այդ սեզոնը դարձել է ամենակաճատեւը 1951 թվականից ի վեր, երբ ճապոնացի օդերեւութաբաններն սկսել են նման վիճակագրություն վարել: Անցած հանգստյան օրերին Ճապոնիայի արեւելքի Իսեսակի քաղաքում սահմանվել է հունիսի համար բացարձակ ջերմաստիճանային ռեկորդ՝ Ցելսիուսի 40,1 աստիճան:

Ճապոնիայի իշխանությունները երկրի բնակիչներին, հատկապես տարեցներին, հորդորում են ուշադիր լինել իրենց առողջական վիճակի նկատմամբ, շատ ժամանակ չլինել արեւի տակ եւ ավելի շատ ջուր խմել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս