Կատարվեց հոգեհանգիստ` Գարեգին Ա Հայրապետի հոգու խաղաղության համար
Հունիսի 28-ին Մայր Տաճարի բակում՝ երջանկահիշատակ Գարեգին Ա Կաթողիկոսի շիրիմի առջև, հանդիսապետությամբ Մայր Աթոռի Արարողակարգի և արտաքին հարաբերությունների բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի, կատարվեց հոգեհանգստյան կարգ հայրապետի մահվան 23-րդ տարելիցի առիթով:
Եկեղեցականաց դասն աղոթք բարձրացրեց առ Աստված լուսահոգի Գարեգին Ա Կաթողիկոսի հոգու խաղաղության և հանգստության համար: