Բաժիններ՝

Հաստատվել են միասնական քննությունների երկրորդ փուլի քննական օրերը. ովքե՞ր կարող են մասնակցել

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են միասնական քննությունների երկրորդ փուլի քննական օրերը:

ԳԹԿ-ից հայտնում են, որ հուլիսի 4-ին դիմորդները քննություն կհանձնեն «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաներից, «Օտար լեզուներ»-ից՝ անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն, պարսկերեն, քննություն կհանձնեն  հուլիսի 5-ին, «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից՝ հուլիսի 6-ին:

«Մաթեմատիկա» առարկայի քննությունը կլինի հուլիսի 7-ին, «Հայոց պատմություն», «Ֆիզիկա» առարկաներինը՝ հուլիսի 8-ին: իսկ ահա, »Քիմիա» և «Ռուսերեն» առարկաներից դիմորդները քննությունը կհանձնեն հուլիսի 9-ին:

Նշենք, որ հունիսի 26-ից մեկնարկել է բուհերի ընդունելության լրացուցիչ փուլի հայտագրումը: Այն կտևի մինչև հուլիսի 1-ը:

Առցանց եղանակով ընդունելության քննություններ և մասնագիտություն կարող են հայտագրել՝

  • օտարերկրացիները,
  • օտարերկրյա ուսումնական հաստատություններն այս ուսումնական տարում ավարտած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները,
  • ս/թ ամառային զորակոչից զորացրված կամ մինչև հուլիսի 31-ը զորացրվողները։

Առցանց եղանակով նույն ընդունելության քննությունը կարող են հայտագրել նաև հիվանդության պատճառով քննությունն ընդհատած դիմորդները։

Հարգելի պատճառով առաջին փուլի ընդունելության քննությանը չմասնակցած դիմորդները նույն ընդունելության քննությունը կարող են հայտագրել ԳԹԿ-ում։

Ընդունելության հայտագրման առաջին փուլում դիմում-հայտ չներկայացրած դիմորդները կարող են հայտագրվել ԳԹԿ-ում՝ նշելով միայն ընդունելության քննություններ և մասնակցելով լրացուցիչ (թափուր մնացած տեղերի) մրցույթին։

Հայտագրումն ավարտվում է հուլիսի 1-ին, ժամը 17։00-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս