«Մենք աջակցում ենք Զանգեզուրի միջանցքի բացմանը և ցանկանում, որ այն րոպե առաջ բացվի»․ Չավուշօղլու
Թուրքական «Akşam» լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Բաքվում անցկացվող Թուրքիա-Ադրբեջան-Ղազախստան արտգործնախարարների հանդիպմանը խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ըստ կայքի՝ Չավուշօղլուն հետևյալ շեշտադրումն է արել. «Մենք աջակցում ենք Զանգեզուրի միջանցքին (բացմանը) և ցանկանում, որ այն րոպե առաջ բացվի»:
Հիշեցնենք, որ 44-օրյա արցախյան երկրորդ պատերազմից և 2020 թվկանաի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո Թուրքիան և Ադրբեջանը մշտապես առաջ են քաշում այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հարցը որպես Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու նախապայման: Հայկական կողմը բազմիցս շեշտել է, որ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում միջանցքային տրամաբանությամբ ոչ մի հարց չի քննարկվում: