Ուկրաինական ճգնաժամի հարցը կլուծվի բանակցությունների սեղանի շուրջ. ՆԱՏՕ-ի քարտուղար

Ուկրաինական ճգնաժամի հարցն, ամենայն հավանականությամբ, կլուծվի բանակցությունների ճանապարհով:

Ինչպես հաղորդում է«ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին El Pais-ին տված հարցազրույցում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:

«Մեր պատասխանատվությունն Ուկրաինայի համար հնարավորինս ամուր դիրք ապահովելն է, ինչպես նաև նրան օգնելն է՝ մնալ ինքնիշխան և անկախ եվրոպական ժողովուրդ: Դա անելու լավագույն ձևն Ուկրաինային ռազմական, տնտեսական աջակցություն ցույց տալն ու Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցներ սահմանելն է»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ընդգծել է ՆԱՏՕ-ի քարտուղարը:

Տեսանյութեր

Լրահոս