Բաժիններ՝

Խճուղային հեծանվավազքի առաջնության չեմպիոնները հայտնի են

Հայաստանի խճուղային հեծանվավազքի այս տարվա առաջնությանը մասնակցել է շուրջ 89 մարզիկ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի հեծանվասպորտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը: Նա նշեց, որ տղամարդկանց մեծահասակների պայքարում Էջմիածին-Ակնալիճ 14 կմ (անջատ մեկնարկ) տարածությունն առաջինը հաղթահարել է Ստեփան Գրիգորյանը, երիտասարդների մրցավազքում` Ալեքս Արամայիսյանը: Իսկ կանանց մեծահասակների պայքարում լավագույնը Սվետլանա Մկրտչյանն է:

Խմբային մրցավազքում` 10 կմ, առաջինն են եզրագծին հասել Ստեփան Գրիգորյանը և Խաչիկ Շարյանը (երիտասարդներ):

«2020 թվականից հետո, որն ամբողջապես կորսված էր, մենք նոր ենք կրկին թափ հավաքում: Այժմ հեռանկարային պատանիներ և երիտասարդներ ունենք, սակայն իրատես լինելով՝ 2024 թվականի Օլիմպիական խաղերի մասնակցության մասին չենք էլ մտածում»,-ասաց Գյոզալյանը:

Հաջորդիվ հեծանվորդները ուսումնամարզական հավաք կանցկացնեն Ծաղկաձորում և կնախապատրաստվեն Եվրոպայի առաջնությանը և պատանեկան օլիմպիական փառատոնին: а

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930