Փարիզում, հյուրանոցի առջև մեռած են գտել ֆրանսիացի ձեռնարկատեր և միլիոնատեր Ստեֆան Էյմերին
Ֆրանսիացի ձեռնարկատեր եւ միլիոնատեր Ստեֆան Էյմերը, որը 167-րդ տեղն է զբաղեցնում երկրի ամենահարուստ մարդկանց ցուցակում, մեռած են գտել Փարիզում, հյուրանոցի առջեւ. ենթադրվում է, որ նա ինքնասպանություն է գործել: Այդ մասին, հաղորդել է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրների:
«Ստեֆան Էյմերին, որը Biogroup բժշկական լաբորատորիաների խոշորագույն ցանցի ղեկավարն է, մեռած գտել են Փարիզում. նա 52 տարեկան էր: Նրան հունիսի 22-ին հայտնաբերել են փարիզյան հյուրանոցի առջեւ. ենթադրվում է, որ նա ինքնասպանություն է գործել»,-գործակալությունը մեջբերում է աղբյուրի խոսքը:
2021 թվականին Challenges տնտեսական հանդեսը Էյմերին դրել է Ֆրանսիայի ամենահարուստ մարդկանց ցուցակի 167-րդ հորիզոնականում: Նրա կարողությունը գնահատվում է 600 միլիոն եվրո, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: