Բաժիններ՝

Գլինկայի փողոցում գտնվող ավտոտեխսպասարկման կետում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով 5 քաղաքացի տարբեր աստիճանի այրվածք է ստացել

Երևանի Գլինկայի փողոցի թիվ 3 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կետում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի այրվածքներ է ստացել հինգ քաղաքացի:

Վիրավորները տեղափոխվել են Այրվածքաբանության ազգային կենտրոն:

«Այրվածքներ ստացած անձանցից մեկը մեքենայի վարորդն է, մյուս չորսը՝ ավտոտեխսպասարկման կետի աշխատակիցները»,-տեղեկացրին ԱԻՆ-ից:

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունիսի 24-ին ժամը 14:17-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գլինկայի փողոցի թիվ 3 հասցեում՝ ավտոտեխսպասարկման կետում, տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս