Ֆ.Մ. Դոստոևսկու անվան «Ռուսական ակնարկի ավանդույթներն ու ժամանակակից բլոգերությունը» խորագրով ակնարկային լրագրության մրցույթի պայմանները
Երևանում գործող Ռուսական տունը (Русский дом) հայտարարում է Ֆ.Մ. Դոստոևսկու անվան «Ռուսական ակնարկի ավանդույթներն ու ժամանակակից բլոգերությունը» խորագրով ակնարկային լրագրության Հանրապետական ուսանողական մրցույթի աշխատանքների ընդունման ժամկետների երկարացման մասին:
Մրցույթի հաղթողը կստանա յուրաքանչյուր լրագրողի ու բլոգերի համար արժեքավոր նվեր՝ սմարթֆոն, իսկ երկու այլ հաղթողների կշնորհվի դրամանական պարգևատրումներ՝ նվեր-քարտերի տեսքով (2-րդ տեղ՝ 40 000 դրամ, 3-րդ տեղ՝ 30 000 դրամ): Մրցույթի ևս մեկ մասնակից՝ «Ընթերցողի համակրանք» անվանակարգում հաղթողը, Երևանի Ռուսական տան հատուկ մրցանակը:
Մրցույթի մասնակիցներ կարող են դառնալ Հայաստանում գործող լրագրողներն ու բլոգերները, ովքեր սիրում ու կարողանում են գրել հասարակական նշանակալից երևույթների և իրադարձությունների մասին, անտարբեր չեն հասարակական խնդիրների նկատմամբ և ակտիվ են սոցիալական ցանցերում:
Մրցույթի համար ընդունվում են ռուսերեն կամ հայերեն գրված աշխատանքներ:
Աշխատանքի ծավալը չպետք է գերազանցի 3 էջը ( Times New Roman – 12 տառատեսակով ու չափով, օդինար միջակայքով), իսկ մուլտիմեդիոն նյութերի տևողությունը չպետք է լինի 3 րոպեից ավելի:
Հայտերի ու աշխատանքների ներկայացման վերջնաժամկետը 2022թ. սեպտեմբերի 25-ն է:
Պարգևատրման արարողությունը տեղի կունենա Հայ լրագրության օրը՝ 2022թ. հոկտեմբերի16-ին:
Հաղթողների աշխատանքները կհրապարակվեն Երևանի Ռուսական տան տեղեկատվական հարթակներում:
Մրցույթի հաղթողներին կընտրի պրոֆեսիոնալ ժյուրին http://uaj.am/ru/5351.html : «Ընթերցողի համակրանք» անվանակարգի հաղթողը կորոշվի սոցցանցերի օգտատերերի քվեարկության արդյունքում, որը կկազմակերպվի Երևանի Ռուսական տան ֆեյսբուքյան էջում. քվեարկության կդրվեն պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից ընտրված 3 մրցութային աշխատանքները:
Ակնարկի թեմատիկան՝ հանրային նշանակության խնդիրներ, կրթության, գիտության ու մշակույթի հարցեր, զբոսաշրջություն և սոցցանցերի միջոցով ազգային բրենդի ստեղծում, մեդիաոլորտի զարգացում, մեդիագրագիտություն, ԶԼՄ-ների դերը տեղեկատվական տեխնոլոգիաների դարաշրջանում, խոսքի ազատություն և ֆեյքնյուզ, գրաքննություն և տեղեկատվական անվտանգություն, մեդիատարծքում «փափուկ ուժի» ազդեցությունը և տեղեկատվական պատերազմներ, տեղեկատվության ճշմարտացիությունը ու վարկանիշի հետևից վազքը, քլիքաբերություն և թաքնված գովազդ, վիրտուալ իրականությունը՝ որպես ավանդական հասարակությանը նետված գլխավոր մարտահրավեր և այլն:
Մրցույթի ինֆորմացիոն հովանավորն է «Ռադիո Վանը»: