Բաժիններ՝

Transparency International-ը հրապարակել է աշխարհում պաշտպանական ոլորտում կոռուպցիայի վերաբերյալ իր հաշվետվությունը

BBC-ի փոխանցմամբ՝ Transparency International (TI) կազմակերպությունը հրապարակել է աշխարհի մակարդակով պաշտպանական ոլորտում կոռուպցիայի վերաբերյալ հաշվետվություն: TI-ն պարզել է, որ տվյալ ոլորտում կոռուպցիան առկա է աշխարհի երկրների 70 տոկոսի պարագայում, քանի որ դրանցում բացակայում են այդօրինակ խախտումներին հակազդելու մեխանիզմները:

Այդ երկրների թվում են մտնում սպառազինության խոշորագույն ներկրողների 2/3-ը և ամենաակտիվ արտահանողները: Բոլոր երկրները բաժանվել են կոռուպցիոն ռիսկի 6 կատեգորիայի: Այն ճգնաժամային է հետևյալ 9 երկրներում՝ Ալժիր, Անգոլա, Կամերուն, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, Եգիպտոս, Էրիթրեա, Լիբիա, Սիրիա և Եմեն: Այս երկրներում գոյություն չունի պաշտպանական ոլորտում գրանցվող գործարքների հասարակական որևէ վերահսկողություն:

Կոռուպցիային հակազդելու արդյունավետ մեխանիզմներ են գործում միայն երկու երկրում՝ Գերմանիա և Ավստրալիա: Այդպիսի խախտումների ոչ մեծ ռիսկ առկա է ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ավստրիայում, Նորվեգիայում, Շվեդիայում, Հարավային Կորեայում ու Թայվանում:

Ռուսաստանն ընդգրկվել է այդ 7 խմբերից 5-րդում, ուր բարձր է գնահատվում կոռուպցիոն ռիսկերի մակարդակը: Ռուսաստանից բացի, տվյալ խմբում են ներառվել նաև Չինաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Վրաստանը, Պակիստանը, Եթովպիան, Գանան և Թուրքիան:

TI-ն իր այս վարկանիշտը կազմելիս հենվում է պետական այն միջոցների վրա, որոնք հնարավորություն են տալիս կանխել կոռուպցիան և պայքարել դրա դեմ: Ընդհանուր առմամբ, TI-ն վերլուծության է ենթարկել աշխարհի 82 երկրների քաղաքականությունը, որոնց 2011 թվականին բաժին է ընկել պաշտպանական ոլորտի համաշխարհային ծախսերի 94 տոկոսը, ինչը կազմում է 1.6 տրիլիոն դոլար: Ընդ որում, տվյալ ոլորտում կոռուպցիայի պատճառով կորուստները գնահատվում են տարեկան նվազագույնը 20 միլիարդ դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս