ՊԵԿ նախագահը Բրյուսելում Կորեայի մաքսային ծառայության ղեկավարի հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հարցեր

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, հունիսի 23-ից 25-ը Բրյուսելում անցկացվող Համաշխարհային մաքսային կազմակերպության տարեկան 139-րդ և 140-րդ նստաշրջանների շրջանակում, աշխատանքային հանդիպում է ունեցել Կորեայի Հանրապետության մաքսային ծառայության ղեկավար Թայեսիք Յունիի հետ:

Կողմերը կարևորել են երկու երկրների միջև մաքսային գործերում համագործակցության և փոխադարձ օգնության երկկողմանի միջկառավարական համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Կորեայի մաքսային ծառայությունների միջև Էլեկտրոնային առևտրի և ռիսկերի խելացի կառավարման ոլորտներում փոխգործակցության հնարավորություններին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմակերպել ՊԵԿ աշխատակիցների ճանաչողական այցն այդ երկիր՝ ծանոթանալու տեղի տեղեկատվական համակարգերի գործունեությանը:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործադրել բոլոր ջանքերը հետագա փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ:

Տեսանյութեր

Լրահոս