Ուկրաինան և Մոլդովան պաշտոնապես դարձան Եվրամիության անդամակցության թեկնածու

Եվրամիության առաջնորդները Բրյուսելում շարունակվող երկօրյա գագաթնաժողովի ընթացքում Ուկրաինային և Մոլդովային դաշինքին միանալու թեկնածուի կարգավիճակ են շնորհել, այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

« Եվրոպական խորհուրդը հենց նոր որոշեց ԵՄ անդամակցության թեկնածուների կարգավիճակ տալ Ուկրաինային և Մոլդովային: Պատմական պահ է: Այսօր դուք կատարել եք ամենակարևոր քայլը դեպի Եվրամիություն ճանապարհին», – ասել է Եվրոպական խորհրդի նախագահը՝ շնորհավորելով Ուկրաինայի ու Մոլդովայի նախագահներ Վլադիմիր Զելենսկիին և Մայա Սանդուին։

Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա, ըստ Միշելի, Եվրախորհուրդը «որոշել է ճանաչել Վրաստանի եվրոպական հեռանկարը և պատրաստ է թեկնածուի կարգավիճակ տալ, հենց որ լուծվեն մնացած առաջնահերթությունները»։

Press Conference by President von der Leyen, President Michel and President Macron

Today is a good day for Europe. ??

Ukraine and Moldova are granted the candidate status to become part of the European family.

Georgia is given the perspective to become a member of the European Union.

It strengthens them all in the face of Russian imperialism.
This historic step makes us stronger.

Press conference by President von der Leyen, President Michel and President Macron during #EUCO meeting.

Posted by European Commission on Thursday, June 23, 2022

 

Տեսանյութեր

Լրահոս