Ոստիկանները ատրճանակ ու մարիխուանա են հայտնաբերել Փարպի գյուղի բնակչի տանը
Աշտարակի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Փարպի գյուղի բնակիչ, 51-ամյա մի տղամարդ ապօրինի ձեռք է բերել զենք, որը պահում է տանը:
Հարուցվեց քրեական գործ: Դատարանի որոշմամբ տղամարդու տանը կատարվեց խուզարկություն: Տան տարբեր տեղերից հայտնաբերվեց մոտ ընդհանուր 54 գրամ մարիխուանայի նմանվող զանգված:
Տանտերը հայտնեց, որ կանեփը վայրաճ թփերից հավաքել էր անձամբ: Իսկ նրա որդին ինքնակամ ներկայացրեց առանց փաստաթղթերի գազային ատրճանակ` հայտնելով, որ այն ձեռք էր բերել տարիներ առաջ: Նշանակվել են փորձաքննություններ։
Հանգամանքները պարզվում են: