Համաձայնեցվել է Կասպիական գագաթնաժողովի նախապատրաստման պլանը. Լավրով
Կասպյան «հնգյակի» երկրները (Ռուսաստան, Ադրբեջան, Իրան, Ղազախստան եւ Թուրքմենստան) համաձայնեցրել են առաջիկա վեցերորդ Կասպիական գագաթնաժողովի նախապատրաստման գործողությունները, որը կկայանա հունիսի 29-ին Աշխաբադում: Հունիսի 23-ին այդ մասին հայտարարել է ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավովը՝ Իրանի արտգործնախարարության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանի հետ կայացած բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:
«Մենք կասպյան «հնգյակի» մասնակիցներն ենք: Հաջորդ շաբաթ Աշխաբադում կկայանա կասպյան պետությունների գագաթնաժողովը, եւ մենք համաձայնեցրել ենք այդ կարեւոր միջոցառման նախապատրաստման՝ մեր գործողությունները»,- ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: