Թուրքիան հերքել է ուկրաինական կողմի մեղադրանքները
                                    Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հերքել է ուկրաինական կողմի մեղադրանքները, թե Անկարան «գողացված» ուկրաինական հացահատիկ է գնում Ռուսաստանից։ Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
«Մենք լրջորեն ենք վերաբերվում նման մեղադրանքներին և հետաքննել ենք դրանք: Հետաքննության արդյունքում մենք տեսանք, որ գնված հացահատիկը ռուսական է, բայց մենք նաև դեմ ենք միջազգային շուկայում «գողացված» ուկրաինական ապրանքների անօրինական վաճառքին և թույլ չենք տալիս դրանք վաճառել Թուրքիայում», – ասել է նա:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    