«Հերի՛ք ա մեզ հիմարի տեղ դնեք». Լեզվակռիվ Թեհմինա Վարդանյանի և Արման Անտոնյանի միջև

Երևանի ավագանու նիստում ավագանու անդամ Արման Անտոնյանը ներկայացրեց մի շարք համայնքային ոչ առևտրային կազմակերպություններ վերակազմակերպելու, անվանափոխելու, կանոնադրությունները նոր խմբագրությամբ հաստատելու մասին հարցը:

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ներկայացրեց, թե ինչի մասին է որոշման նախագիծը՝ ամեն վարչական շրջանում ունենում ենք մեկ սպորտային կազմակերպություն, որտեղ տարբեր սպորտային ծառայություններ են մատուցվելու համայնքի կողմից:

22 կողմ, 11 դեմ, 12 ձեռնպահ ձայներով որոշումը չընդունվեց, ինչը ողջունվեց ավագանու անդամների կողմից:

Մինչև այդ «Լույս» խմբակցություն անդամ Անի Խաչատրյանը հարց ուղղեց, թե ինչո՞ւ է Արման Անտոնյանի մոտ միայն փակենք, լուծարենք, միացնենք:

«Երևի անցած նիստում ասածս՝ «բոլորը փակենք, այս մի շենքը մնա»-ն, լուրջ եք ընդունել: Սա իրավական հանձնաժողովի նախագիծ է, չէր կարող մշակութային հանձնաժողովում քննարկվել»,- ասաց Անի Խաչատրյանը:

Թեհմինա Վարդանյանն էլ շարունակելով գործընկերոջ միտքը՝ ասաց. «Չգիտեմ, ո՞նց խոսեմ, որ ավելի մեղմ ստացվի: Այո, թվարկված դպրոցներից մի քանիսն ունեն օպտիմալացման խնդիր, կարելի էր միացնել և այլն, բայց դուք գրեթե բոլոր սպորտդպրոցները փաթեթավորել եք մի նախագծի տակ, դրա հեղինակը, բզբզողը վստահաբար դուք եք: Ձեր նախկին քարուքանդ նախագիծը update եք արել ու բերել եք: Հերի՛ք ա մարդկանց հացին վայիս լինեք»:

Թեհմինա Վարդանյանը նշեց, որ կարծիք է շրջանառվում՝ տնօրեններին չեն կարող փոխել, նախագիծը դրա համար է: Ապա հարցրեց՝ որևէ սպորտի մասնագետի, վարչական շրջանների ղեկավարների հետ խոսե՞լ է, թե՞ ոչ, քննարկում եղե՞լ է:

Արման Անտոնյանը պատասխանեց, որ իր մոտ տպավորություն է ստեղծվում, որ գալիս են նիստին՝ առանց նախագծերին ծանոթանալու: Կանոնադրություն փոխելը չի նշանակում, որ պետք է տնօրեն փոխվի:

«Հերի՛ք ա մեզ հիմարի տեղ դնեք. հարց եմ տալիս՝ ինչ ուզում, պատասխանում եք: Ըստ էության պատասխանեք հարցին»,- հունից դուրս՝ գալով ասաց Թեհմինա Վարդանյանը:

Անի Խաչատրյանն էլ, թե՝ «Պարոն քաղաքապետ, կկտրե՞ք այդ ձայնը: Մարդը հարց է տվել, պատասխանն է ուզում»:

Քաղաքապետն էլ նախ հանդարտեցրեց ավագանու ընդդիմադիր խմբակցության անդամներին, ապա պատասխանելով հարցին, թե ինչու Անտոնյանը չի պատասխանում իրեն ուղղված հարցերին, ասաց.

«Տիկին Վարդանյան, Դուք ֆիքսեք, որ Ձեր հարցին չի պատասխանել, անցնենք առաջ: Հարցին որ պատասխան չկա, դա էլ է պատասխան: Մաթեմատիկայում խնդիրներ կան, որ լուծում չունի…»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս