Արդադարատության նախարարությունը չի կարող Գագիկ Ջհանգիրյանի վերաբերյալ կարգապահական վարույթ հարուցել

Այսօր խորհրդարանում լրագրողները Արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանից հետաքրքրվեցին, թե ի՞նչ կարծիք ունի ԲԴԽ ներկայիս նախագահ Գագիկ Ջհանգիրյանի և Ռուբեն Վարդազարյանի միջև տեղի ունեցած խոսակցության վերաբերյալ, որի ձայնագրությունը լսեց նաև հանրությունը, արդյո՞ք Վարդազարյանի վրա իշխանության կողմից ճնշում չի գործադրվել, որպեսզի  հրաժարվի պաշտոնից։

Ըստ փոխնախարարի,  լրագրողական մեծ հետաքրքրություն կա տվյալ հարցի առնչությամբ պարզաբանումներ ստանալու, սակայն գործադիրն այն մարմինը չէ, որ կարող է մեկնաբանել, քանի որ դա կդիտվի դատական իշխանության նկատմամբ միջամտություն։

«Այդ պատճառով ցավում եմ, այդ ձայնագրության հետ կապված… Ինձանից սպասում եք գնահատական, իմ լիազորությունների շրջանակում իրավասու չեմ գնահատական տալու։ Դա կդիտվի միջամտություն դատական իշխանությանը։ Արդարադատության նախարարությունն ունի իրավասություններ՝ կարգապահական վարույթի շրջանակներում տվյալ հարցի հետ կապված միջամտություն գործել։ Բայց այս առումով էլ սահմանափակված ենք, քանի որ մենք՝ որպես լիազոր մարմին, այդ շրջանակներում իրավասություն չունենք»,- նշեց Գրիգոր Մինասյանը։

Հարցին՝ Արդարադատության նախարարությունը կարո՞ղ է Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցել, Գրիգոր Մինասյանը պատասխանեց, որ նախարարությունը նման իրավասություն չունի, միայն ԲԴԽ երեք անդամներ կարող են օրենքով սահմանված կարգով  ԲԴԽ անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկել։

Տեսանյութեր

Լրահոս