Բաժիններ՝

Երևանի քաղաքապետարանում կադրերի կրճատումներ են իրականացվելու

Երևանի քաղաքապետարանի Մարդկային ռեսուրսների վարչությունում աշխատակիցների թվի կրճատում կիրականացվի. այս մասին ավագանու նիստի ժամանակ հայտնեց Քաղաքապետի խորհրդական Մերի Մարգարյանը:

«Մարդկային ռեսուրսների կառավարման վարչությունը բաղկացած է երեք բաժիններից. կադրային գործի վարման, ատեստավորման և մրցույթների պատրաստման բաժին, մարդկային ռեսուրսների կառավարման, համակարգերի մշակման և ներդրման բաժին: Աշխատակիցների թիվը 15-ն է: Ատեստավորման և մրցույթների պատրաստման բաժնում նախատեսված է եղել թվով 6 աշխատակից՝ ներառյալ բաժնի պետը: Փորձում ենք ճիշտ տեղաբաշխել մարդկային ռեսուրսի կառավարումը՝ ըստ իրենց գործառույթների: Եկել ենք եզրահանգման, որ 15 թիվը կարող են կրճատել՝ օպտիմալացման արդյունքում ունենալով վարչություն, վարչության պետ, վարչության պետի տեղակալ և 10 աշխատակից: 6-ը կլինեն գլխավոր, 4-ը՝ առաջատար մասնագետներ»,- մանրամասնեց Մերի Մարգարյանը՝ հավելելով, որ խնայված միջոցների ծավալը կկազմի տարեկան մոտ 8 մլն դրամ (մոտ 20 հազար դոլար)։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մինասյանն էլ ընդգծեց՝ մի քանի տարվա փորձը ցույց է տվել, որ բազմիցս աշխատանքից ազատվել են այնպիսի կադրեր, որոնք տարիների փորձ ունեն, ու նրանց փոխարինում են ինչ-որ կադրեր, որոնք չունեն նման բնագավառում աշխատելու փորձ:

«Ես կարող եմ բազում օրինակներ բերել, երբ աշխատանքից ազատվել են փորձառու, ոլորտի գիտակ մարդիկ ու նշանակվել է «կակոյ նիբուդ» ոչ մասնագետ»,- ասաց Միքայել Մանրիկյանը:

Քաղաքապետի խորհրդականը հակադարձեց՝ նշելով, որ որևէ համայնքային աշխատողի պաշտոնից ազատելը հենց այնպես, ինչ-որ մեկի կամայականության արդյունք երբևիցե չի եղել և չի կարող լինել: Ազատման հիմքերը եղել են ծանրակշիռ:

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ևս պատասխանեց հարցին՝ ընդգծելով, որ «Mulberry» համակարգի ներդրմամբ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատանքի արդյունավետության վերահսկողությունն ուժեղացել է։ «Կառավարող «Իմ քայլը» խմբակցության անդամ Անահիտ Ասատրյանը ճշտել է, որ 2018թ. ընտրություններից հետո Երևանի քաղաքապետարանում 1 305 մարդ սեփական դիմումի համաձայն հեռացել է աշխատանքից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս