«Գյուղում իրավիճակը հանգիստ է». Վերին Շորժայի գյուղապետ

Հունիսի 19-ին ադրբեջանական կողմը հերթական սադրանքին էր դիմել Գեղարքունիքի մարզում։ Վարդենիսի ուղղությամբ՝ Վերին Շորժայի հատվածում կրակելու հետևանքով հայկական կողմն ունեցել էր մեկ զոհ՝ Պաշտպանության բանակի 19-ամյա ժամկետային զինծառայող։

168.amի հետ զրույցում Վերին Շորժայի գյուղապետ Արտյոմ Երանոսյանն ասաց, որ  հունիսի 19-ից հետո իրավիճակը հանգիստ է։

«Ինքս այս պահին հիվանդանոցում եմ, բայց մշտապես կապի մեջ եմ գյուղի հետ՝ հասկանալու՝ ինչպես է իրավիճակը։ Քիչ առաջ նորից խոսել եմ, գյուղում իրավիճակը հանգիստ է»,- նշեց Արտյոմ Երանոսյանը։

Հիշեցնենք, որ մայիսի 28-ին  ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները կրկին տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, դիպուկահար հրացաններից կրակ էին արձակել հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածի ուղղությամբ։ Հրազենային վիրավորում էր ստացել ժամկետային զինծառայող Դավիթ Վարդանյանը, ով մեկ օր անց մահացել էր։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930