Բաժիններ՝

Եվրամիության դեսպանը ժամանել է ՌԴ ԱԳՆ

Եվրամիության դեսպան Մարկուս Էդերերն ՌԴ ԱԳՆ է ժամանել՝ կապված Կալինինգրադի մարզում մի շարք ապրանքների տարանցումն արգելելու Լիտվայի որոշման հետ։

Ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը, դեսպանի մեքենան հենց նոր մոտեցել է Սմոլենկսի հրապարակում գտնվող շենքին: Լիտվայի երկաթուղիներն ավելի վաղ Կալինինգրադի երկաթուղուն ծանուցել էին հունիսի 18-ից մի շարք ապրանքների տարանցումը դադարեցնելու մասին, որոնք հայտնվել էին ԵՄ-ի պատժամիջոցների ներքո:

Մարզի նահանգապետ Անտոն Ալիխանովը հայտարարել է, որ Կալինինգրադի մարզի լաստանավային համալիրը գլուխ կհանի Լիտվայի տարածքով տարանցման սահմանափակման պատճառով նոր բեռների հետ կապված հարցում:

Լիտվայի տարածքով Կալինինգրադի մարզ նավթամթերքների տեղափոխումը շարունակվում է, դրանց տարանցումը չի սահմանափակվել մինչեւ օգոստոսի 10-ը: Ալիխանովը նաեւ հայտնել է, որ Ռուսաստանում ԵՄ-ի դեսպանը հունիսի 21-ին ԱԳՆ է կանչվել տարանցման սահմանափակման պատճառով, նրան կներկայացվեն պայմաններ:

Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Լիտվան, նման որոշում ընդունելով, գործում է ագրեսիվորեն եւ դուրս է եկել ոչ բարեկամական սահմաններից: Նա հավելել է, որ Վիլնյուսը պետք է հասկանա, որ Կալինինգրադ տարանցման հարցում իր գործողությունները Մոսկվայի կողմից որպես թշնամական բնութագրելը նշանակում է, որ այժմ «արդեն խոսելն ավելորդ է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս