6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի ափերի մոտ
                                    Հունիսի 21-ին 6,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ճապոնիայի ափերի մոտ՝ Խաղաղ օվկիանոսում: Այդ մասին հայտնել է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Էպիկենտրոնը գտնվել է Հոնսյու կղզու Յոկոսուկա քաղաքից (բնակչությունը շուրջ 428 հազար մարդ) 871 կիլոմետր դեպի հարավ – արեւելք:
Օջախն ընկած է եղել 40 կիլոմետր խորության վրա: Ավերածությունների եւ ցունամի սպառնալիքի մասին տվյալներ այս պահին չեն ստացվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    