ՌԴ ԱԳՆ-ն Սիրիայում խնդրի դիվանագիտական լուծման հույս է հայտնել
Մոսկվան կշարունակի հասնել այն բանին, որպեսզի Անկարան հրաժարվի Սիրիայի հյուսիսում գործողությունից: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը:
«Շարունակում ենք նրանց հետ աշխատել: Հույս ունենք, որ համաձայնություն ձեռք կբերվի քաղաքական-դիվանագիտական գծով»,-նա ասել է լրագրողներին: Հունիսի 20-ին TՖrkiye թերթը հաղորդել է, որ ավարտվել է Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողության ողջ նախապատրաստությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: