Բաժիններ՝

Նիգավանից «Արմենիա» ԲԿ է տեղափոխվել 3 երիտասարդ. Մեկը մահացել է. 2-ի վիճակը սահմանային է, 3-ինը՝ կայուն. ԲԿ փոխտնօրեն

Նիգավանում երեկ տեղի ունեցած կրակոցներից հետո ծայրահեղ ծանր վիճակում «Արմենիա» ԲԿ հոսպիտալացվել է 3 երիտասարդ, որոնցից մեկը, ցավոք, մահացել է: Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Արմենիա» ԲԿ գլխավոր տնօրենի վիրաբուժության գծով տեղակալ Աշոտ Կուրղինյանը:

«Երեքն էլ հրազենային վնասվածքով էին: Երեքից երկուսը գլխի եւ պարանոցի շրջանում են հրազենային վնասվածք ստացել, իսկ 18 տարեկանը՝ կրծքավանդակի շրջանում:

Առաջինի մահը այստեղ է գրանցվել: Երկրորդը վիրահատվել է նեյրովիրաբույժների կողմից, ունի գլխուղեղի շատ ծանր վնասվածք: Վիրահատությունից հետո գտնվում է վերակենդանացման բաժանմունքում ծայրահեղ ծանր վիճակում, բավականին վատ պրոգնոզով վիճակ է, պրոգնոզը հուսադրող չէ, սահմանային է:

Եվ 18 տարեկան երիտասարդի վիճակը, փառք Աստծո, ամենակայունն է, կայուն ծանր է: Ինքն էլ է վիրահատվել, թոքից հեռացվել է բեկորը, թոքը դրենավորվել է եւ նույնպես վերակենդանացման բաժանմունքում է, հենց հիմա անջատվում է արհեստական շնչառության սարքից»,-ասաց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս