Դիտարկում․ Ավետիք Իշխանյան

Արդարացնելու համար իրենց ողորմելի պահվածքը, չտեսնելով ներկայիս իշխանության, ոչ միայն պատերազմ հրահրելը, պարտությունը, հազարավոր զոհերն ու հայրենիքի հանձնումը, այլև ոստիկանական վայրենություններն ու տասնյակ քաղբանտարկյալների առկայությունը, իրենց քաղհասարակություն համարողները բարբաջում են ընդդիմության դեմ, որպես հիմնական մեղադրանք ներկայացնելով նրանց, որպես նախկիններ և կոռուպցիոներներ։

Այն որ Հայաստանը, մեղմ ասած զերծ չէր կոռուպցիայից անվիճելի է։ Ի դեպ կոռուպցիան ծաղկել է ոչ թե ստի և կեղծիքի հեղափոխությունից առաջ քսան տարիների ընթացքում, այլ սկսած 90-ականների սկզբից, չհաշված ԽՍՀՄ տարիները։

Չվիճելով նախկինում կոռուպցիայի մասին, հարցեր են առաջանում․

1․ Ու՞ր են դատավճիռները։ Ի՞նչ ճակատագիր ունեցավ գեներալ Մանվել Գրիգորյանի կոռուպցիոն քրեական գործը։ Մարդուն սպանեցին և ոչ մի բողոք։Իսկ Գագիկ Ծառուկյանի գործն ի՞նչ եղավ։ «Ջենտլմենական» համաձայնությու՞ն։ Շարքն անվերջ է։

2․ Իսկ ի՞նչ կարծիքի եք, այսօրվա ձեր կողմից պաշտելի իշխանության մասին։Իսկապե՞ս վստահ եք որ սրանք զերծ են կոռուպցիայից։

Հիշեցնե՞մ․ վարչապետուհու հիմնադրամներ, օրինականացված կոռուպցիա՝ պարգևավճարներ, ծառայողական շքեղ մեքենաներ, արտասահմանյան շքեղ վոյաժներ և այլն, Քաջարանի կոմբինատի «նվերը» վարչապետի աշխատակազմին բաժնետոմսերի տեսքով, ԱԺ խոսնակի եղբոր ասֆալտակոռուպցիան, վարչապետի եղբոր տնօրենակոռուպցիան և այլն, և այլն։Էլ չխոսենք քաղաքական ծաղկող կոռուպցիայի մասին։

3․ Իսկ ձեր կարծիքով, նույն ձեր կողմից պաշտելի իշխանության շարքերում բացակայու՞մ են նախկիններն ու կոռուպցիոներները․ Անդրանիկ Քոչարյան, Վիգեն Խաչատրյան, Գագիկ Մելքոնյան, Սերգեյ Բագրատյան, Շիրակ Թորոսյան, Խաչատուր Սուքիասյան, Գուրգեն Արսենյան, Գագիկ Ջհանգիրյան․․․շարքը կարելի է շարունակել։

4․ «Դիմադրության շարժման» հանրահավաքների շարքերում հիմնականում մասնակիցները երկրի ճակատագրով անհանգստացած քաղաքացիներ են, ովքեր երբևէ չեն եղել իշխանություն և չեն էլ ձգտում։ Այնպես որ դուք, այ ողորմելիներ, իրավունք չունեք այպանելու հանրահավաքներին մասնակցող հազարավոր նվիրյալներին։

Հ․Գ․ Այս հոդվածով նպատակ չունեմ պաշտպանելու «Դիմադրության շարժման» ղեկավարներին,նրանք քաղաքական գործիչներ են։ Նրանց կարելի է ընդունել կամ չընդունել, նաև անպայման քննադատել։ Ես պաշտպանում եմ հանրահավաքներին մասնակցող նվիրյալ քաղաքացիներին, այսօրվա բազմաթիվ քաղբանտարկյալներին, ովքեր հաճախ շատ ավելի վճռական են տրամադրված, քան շարժման կազմակերպիչները։

Տեսանյութեր

Լրահոս