Ջրականում ականի վրա ադրբեջանցի է պայթել
Հունիսի 19-ին Ջաբրայիլի շրջանի Խուդաֆերին գյուղում հակահետևակային ականի վրա պայթել է Ադրբեջանի ականազերծման գործակալության աշխատակից, 1992 թվականին ծնված Ալի Շուքուրովը։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լատվամիջոցները ՝ հղում կատարելով Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությանը։
Դատախազության կողմից դեպքի վայրի զննություն է կատարվել, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն և դատավարական այլ գործողություններ։