Բաժիններ՝

Պարենամթերքի համաշխարհային ծրագիրը հայտնել է սննդի կրճատումների մասին

ՄԱԿ-ի պարենամթերքի համաշխարհային ծրագիրը նախազգուշացրել է, որ Արեւելյան եւ Արեւմտյան Աֆրիկայում փախստականներին հասնող սսնդի չափաբաժինները կնվազեն՝ աճող պահանջարկի եւ անբավարար ֆինանսավորման հետեւանքով, հայտնում է AFP լրատվականը:

Սննդամթերքի քանակի նվազման հետեւանքով ամենից շատ տուժել են Եթովպիայում, Քենիայում, Հարավային Սուդանում եւ Ուգանդայում աջակցությունից օգտնվող փախստականները:

«Մենք ստիպված ենք նման որոշում կայացնել եւ կրճատել սննդի չափաբաժինները փախստականների համար, որոնց գոյատեւումը կախված է մեզանից», – ասել է ՊՀԾ գործադիր տնօրեն Դեյվիդ Բիսլին՝ մատնանշելով, որ որոշումը կախված է սննդի աճող պահանջարկի հետ:

Ավելի վաղ՝ երեքշաբթի օրը, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը կոչ էր արել 426 միլիոն դոլար հատկացնել՝ Հարավային Սուդանում սովը կանխելու նպատակով, որտեղ տարիներ տեւած հակամարտությունները եւ ջրհեղեղները միլիոնավոր մարդկանց ստիպել են լքել իրենց տները:

Բացի այդ, Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը մեծապես սրել է փախստականների համաշխարհային ճգնաժամն ու սովի վտանգը՝ բարձրացնելով ապրանքների, հատկապես հացահատիկի գները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս