ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասնակիցները Ռուսաստանը կհայտարարեն «աշխարհի սպառնալիք»

Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասնակիցները կհայտարարեն, որ Ռուսաստանը դաշինքի համար այլևս գործընկեր չէ, այլ «սպառնալիք խաղաղության և կայունության հաստատման համար»: Այս մասին հայտարարել է ռազմաքաղաքական դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

«Մենք կհայտարարենք, որ Ռուսաստանն այլևս գործընկեր չէ, այլ սպառնալիք է մեր անվտանգությանը, ինչպես նաև խաղաղությանն ու կայունությանը», – ասել է Ստոլտենբերգը Bild am Sonntag-ին տված հարցազրույցում:

Դաշինքի գլխավոր քարտուղարի խոսքով՝ ՆԱՏՕ-ի նոր ռազմավարական հայեցակարգում հիշատակվելու է նաև Չինաստանը, որի վերելքը մարտահրավեր է ՆԱՏՕ-ի շահերին, արժեքներին և անվտանգությանը:

Ավելի վաղ Ստոլտենբերգն արդեն հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի նոր ռազմավարությունը Ռուսաստանին չի դիտարկի որպես ռազմավարական գործընկեր:

Նշենք, որ ՌԴ-ն նշված է որպես ռազմավարական գործընկեր դաշինքի գործող ռազմավարության մեջ, որն ընդունվել է 2010 թվականին:
Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հունիսի վերջին:

Տեսանյութեր

Լրահոս