Վրաստանի վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Հայաստան և Դիլիջանում հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ

իլին աշխատանքային այցով ժամանել է Հայաստանի Հանրապետություն: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլի հանդիպումը տեղի է ունեցել Դիլիջան քաղաքում:

Երկու երկրների կառավարությունների ղեկավարները նշել են, որ բարձրաստիճան ինտենսիվ շփումները վկայում են հայ-վրացական հարաբերությունների դինամիկ զարգացման և քաղաքական երկխոսության բարձր մակարդակի մասին:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Վրաստան համագործակցության օրակարգային հարցերն ու հեռանկարները: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրավիճակի և զարգացումների շուրջ:

Կողմերը վերահաստատել են բարեկամական կապերը հետևողականորեն խորացնելու պատրաստակամությունը և պայմանավորվել շարունակել ակտիվ երկխոսությունը:

Сохранить
Համօգտագործել

Տեսանյութեր

Լրահոս