Պարզվել է ինքնասպանություն գործած անձի ինքնությունը
Հունիսի 11-ին հաղորդվել էր Դավիթաշենի կամրջից ցած նետվելու միջոցով մոտ 30 տարեկան, ինքնությունը չպարզված անձի ինքնասպանություն գործելու մասին:
Հունիսի 17-ին ոստիկանության Մաշտոցի և Մալաթիայի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված անձը հանդիսանում է 1994 թ․ ծնված Մ. Ա.-ն:
Կատարվում է նախաքննություն: