Բաժիններ՝

Իրանի կրոնների և մշակույթների երկխոսության կենտրոնի ներկայացուցիչն այցելել է Անթիլիաս

Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հունիսի 17-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության կրոնների և մշակույթների երկխոսության կենտրոնի ներկայացուցիչ Ալ-Սայտ Մուհհամեդ Ռիտա Մուրթատուին:

Ներկայացուցիչը Նորին Սրբությանն է հանձնել հիշյալ կենտրոնի նորանշանակ տնօրեն Մեհտի Իմնիբուրի նամակը:

Նամակում տնօրենն իր անհանգստությունն է հայտնել աշխարհում կրոնների միջև երկխոսության առնչությամբ և շեշտել հակաիսլամական շարժումները կասեցնելու հրամայականը:

Վահափառ Հայրապետը հայտնել է, որ միջկրոնական ու հատկապես Քրիստոնեություն-Իսլամ երկխոսությունը անհրաժեշտ է ավելի քան երբևէ, և այս ուղղությամբ ոչ միայն դասախոսություններ, հրատարակություններ են արվել, այլ որոշակի գործնական քայլեր:

Երկխոսությունից բացի, Հայրապետն ընդգծել է նաև աշխարհը հուզող խնդիրների ուղղությամբ միասնական լինելու կարևորությունը:

Նշենք, որ Իրանի Իսլամական Հանրապետության վերոհիշյալ կենտրոնի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության միջև արդեն 25 տարուց ավելի է երկխոսություն կա՝ ուղղված արդիական հարցերի քննարկմանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս