«Տեղեկացնում ենք, որ քննչական մարմինը հայտարարել է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի դեմ քրեական գործով նախաքննության ավարտ». Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Տեղեկացնում ենք, որ քննչական մարմինը հայտարարել է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի դեմ քրեական գործով նախաքննության ավարտ, իսկ գործի նյություրը ծանոթացման համար տրամադրվել են պաշտպանության կողմին։

Դատալսումները հավանաբար կսկսեն հուլիսին։

Հիշեցնում ենք Արմեն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդման կապակցությամբ մեր պնդումները. (1) Գրիգորյանին վերագրվող

արարքը Քրեական օրենսգրքով որպես հանցանք նախատեսված չէ, (2) Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը և նրա կալանավորումը կրում են քաղաքական ու խտրական բնույթ։

Պաշտպաններ՝ Ռուբեն Մելիքյան և Արմեն Մաշինյան»:

Տեսանյութեր

Լրահոս