Բաժիններ՝

Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունն առաջին անգամ «Առաջնորդության հոգեբանություն» թեմայով դասընթաց է անցկացրել ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը(ՄԹ) «Առաջնորդության հոգեբանություն» թեմայովմեկշաբաթյա դասընթաց է անցկացրել ՀՀ պաշտպանության նախարարության Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում(ՊԱՀՀ):

Դասընթացին մասնակցել են Հայաստանի զինված ուժերի և Պաշտպանության նախարարության 23 ներկայացուցիչներ։ Դասընթացը ներառել է ինտերակտիվ սեմինարների ծրագիր, որը վարել էՍանդհըրսթի թագավորական ռազմական ակադեմիայի պրոֆեսոր (պաշտոնաթողգնդապետ) Ռոնալդ ՄքՔորթը:

Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերն այսօր ավարտական վկայականներ է շնորհել դասընթացի մասնակիցներին։ Նա նշել է, որ այս կարևոր դասընթացը ևս մեկ գերազանց քայլ էր Միացյալ Թագավորության և Հայաստանի միջև պաշտպանական համագործակցության դրական հարաբերությունները խորացնելու գործում։

Խոսելով դասընթացի մասին՝ պրոֆեսոր ՄքՔորթն ասել է, որ իր համար պատիվ էր ՄԹ պաշտպանության նախարարության անունից առաջին անգամ նման դասընթաց անցկացնել Հայաստանում, և նա շատ ուրախ էր մասնակիցների ներգրավվածության և ստացված դրական արձագանքների համար։

ՊԱՀՀ պետ, գեներալ-մայոր ԳենադիՏավարածյանընշել է, որ ուրախ էր համալսարանում հյուրընկալել առաջին անգամ անցկացվող այս դասընթացը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս