Բաժիններ՝

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը ոչ ոքի չի սպառնում միջուկային զենքով

Ռուսաստանը ոչ ոքի չի սպառնում միջուկային զենքով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը:

Կրեմլի ղեկավարը նշել է, որ Մոսկվան այդ թեմայով հայտարարություններ կարող է անել միայն Արևմուտքի հայտարարություններին ի պատասխան:

«Հենց որ մենք պատասխանում ենք՝ կառչում են այդ հայտարարությունից և ասում են՝ «տեսեք՝ Ռուսաստանը սպառնում է»: Մենք ոչ ոքի չենք սպառնում: Բայց բոլորն էլ պետք է իմանան՝ ինչ մենք ունենք և որ մենք կկիրառենք, եթե անհրաժեշտ լինի մեր պետության ինքնիշխանությունը պաշտպանելու համար», – ըստ Տելեգրամի ռուսական ալիքներից մեկում տարածված տեսանյութի՝ ասել է Պուտինը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930