Բորիս Ջոնսոնը Կիևում հանդիպում է Ուկրաինայի նախագահի հետ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը այցով Կիևում է, որտեղ հանդիպում է անցկացնում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, հայտնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:
Նախօրեին Կիև էին այցելել նաև Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Ռումինիայի ղեկավարները՝ առաջարկելով Ուկրաինային տալ Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ: