Բաժիններ՝

Թուրքիայում հանգիստն անցկացնող ռուսների թիվն աճել է

Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան հայտնել է, որ դեպի Թուրքիա տուրիստական ուղևորությունների պահանջարկն աճել է: Այնքան է աճել, որ ըստ ասոցացիայի, առաջիկա օրերի համար նախանշված չվերթների քանակն այլևս բավարար չէ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ասոցիացիան ընդգծել է, որ այս պահին նույնիսկ Մոսկվայից անհնար է երկու-երեք օրով շրջագայությունների մեկնել Անթալիա։ Նշվում է, որ իրավիճակն ավելի բարդ է դարձել Ռուսաստանից դեպի Բոդրում և Դալաման քաղաքներ մեկնելու հարցը:

Ըստ տեղեկությունների՝ հուլիսի համար բազմաթիվ թռիչնքներ կան, իսկ ահա դեֆիցիտը ընդհանուր առմամբ կվերաբերի միայն հունիս ամսին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս