«Սիմաո» ՍՊԸ արտադրական գործունեության առանձին գործառույթը կասեցվել է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառում են իրականացրել «Սիմաո» ՍՊԸ-ին պատկանող կրեմային հրուշակեղենի արտադրամասում:
Արդյունքում՝ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ, մասնավորապես` մաքուր և նորոգ չեն եղել ոչ միայն արտադրական շենքի պատերը, այլև սարքավորումները, գործիքները և դարակաշարերը:
«Սիմաո» ՍՊԸ արտադրական գործունեության առանձին գործառույթը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումներն ու թերացումները վերացնելու համար: